Կենդանաբանական այգին չենք տեղափոխի Դալմայի այգիներ, տեղում կընդլայնենք․ Ավինյան
Դալմայի այգիների 200-ից ավելի հեկտար տարածքում նոր մեծ կանաչապատ տարածք, այգի կառուցելու վերաբերյալ հանձնարարական եմ տալիս, այդտեղ նաև քննարկում էինք Կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ Կենդանաբակական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բնապահպանական վարչությանը հանձնարարական. ևս մեկ Կենդանաբանական այգու իրենց ունեցած տարածքներում Կենդանաբանական այգու ընդլայնման նախագծի վերաբերյալ՝ ժամկետը մեկ ամիս»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում