Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Mercedes-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Mercedes-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Մարտի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Ստեփան Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 234-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Սևակ Ս․-ն և 54-ամյա Մարգարիտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Լևոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։