ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հրապարակել են գիշերային հրթիռային հարձակման կադրեր․ արձակվել է 100 հրթիռ (տեսանյութ)

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հրապարակել են գիշերային հրթիռային հարձակման կադրեր։ Նշվում է, որ հարձակման է ենթարկվել իսրայելական Աշկելոը։ Քաղաքի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 100 հրթիռ։Մինչև այս պահը հայտնի է՝
Պաղեստինյան կազմակերպության զինյալ թևը պնդում է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի ուղղությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն այս փուլում չի փորձել ընդունել որևէ ընդհանուր փաստաթուղթ։
Ավելի քան 123 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հաղորդում է ՄԱԿ-ը։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ առնվազն երեք քաղաքացի, հայտնում է CNN-ը։
Տեսանյութն՝ այստեղ