Հայտարարվել է 2023 թվականի գույնը

Հայտարարվել է 2023 թվականի գույնը

Pantone միջազգային հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2023 թվականի գլխավոր գույնը: 

Պարզվել է, որ տարվա գույն է դարձել Pantone 18-1750 Viva Magenta-ն՝ ազնվամորու կարմիր երանգ՝ մանուշակագույն ենթատոնով: Ընկերության աշխատակիցները նոր երանգ են մշակել՝ ոգեշնչվելով կարմին կոչվող բնական ներկից: Նշվում է, որ այն արտադրվում է էգ կոխինային բզեզների կողմից: 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ գույնը ապստամբության խորհրդանիշն է: 

2022 թվականի գլխավոր գույնը Pantone-ն ընտրել էր Pantone 17-3938 Very Peri-ը՝ կապույտ երանգ՝ կարմիր-մանուշակագույն ենթատոնով։