Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը փոխանցվել է Արցախի արտգործնախարարին
Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում։