Հայտնի է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Բրիտանական The Economist-ի կողմից կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Նյու Յորքն առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը. այդ մասին հաղորդում է BBC-ին:
ԱՄՆ-ի ֆինանսական մայրաքաղաքն առաջին հորիզոնականը կիսել Է Սինգապուրի հետ, որն անցյալում բազմիցս գլխավորել Է այդ վարկանիշային աղյուսակը: Այս երկու քաղաքները նախկին առաջատար Թել Ավիվին մղել են երրորդ հորիզոնական:
Այս ամենի հետ մեկտեղ աղբյուրն ապրուստի արժեքի մեծ աճ Է նշում վարկանիշային ցուցակում հայտնված բոլոր քաղաքներում՝ Ուկրաինայի իրադարձությունների և Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված:
2022 թ.-ի ամենաթանկ քաղաքների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Նյու Յորք
- Սինգապուր
- Թել Ավիվ
- Հոնկոնգ
- Լոս Անջելես
- Ցյուրիխ
- Ժնև
- Սան Ֆրանցիսկո
- Փարիզ
- Սիդնեյ
- Կոպենհագեն
Աղբյուրն առանձնացրել է նաև 2022-ի ամենամատչելի քաղաքների ցանկ, որի տասնյակում են հայտնվել հետևյալ քաղաքները.
- Կոլոմբո
- Բանգալոր
- Ալժիր
- Չենայ
- Ահմեդաբադ
- Ալմաթի
- Կարաչի
- Տաշքենդ
- Թունիս
- Թեհրան
- Տրիպոլի
- Դամասկոս: