Տարածաշրջանի «ոսկյա» հարսանիքը. 4 կգ ոսկի հարսնացուին, 6 միլիոն լիրա՝ փեսային (տեսանյութ)

Տարածաշրջանի «ոսկյա» հարսանիքը. 4 կգ ոսկի հարսնացուին, 6 միլիոն լիրա՝ փեսային (տեսանյութ)

Թուրքիայում գործարարներ Նևզաթ Դուրմազի և Սոզդար Յաղըզերի զավակների ամուսնությունը շոկի է ենթարկել քաղաքացիներին. հարսանիքի օրը հարսնացուին տվել են 4 կիլոգրամ ոսկի, փեսային՝ 6 միլիոն լիրա. հայտնում է թուրքական Sabah-ը:

Տարածաշրջանի (Վանի) ամենամեծ տոհմերից մեկի՝ Էրթոշի տոհմի առաջնորդի որդու՝ Շերեֆ Էրթուշի հարսանիքը գունեղ տեսարանների թատերաբեմ է եղել։ Հարսանիքին, որտեղ մորթվել է 100 մանր եղջերավոր անասուն, ոսկիների նվիրման արարողությունը, որին հաջորդել է սննդի սպասարկումը, տեւել է 5 ժամ։ 

Հարսանիքը, որտեղ 6 միլիոն լիրա գումար է տրվել փեսային, իսկ 4 կիլոգրամ ոսկի՝ հարսնացուին, մարդկանց հիշողություններում դաջվել է որպես վերջին տարիների «ոսկեզօծ» հարսանիք։

Փեսայի հայրը՝ գործարար Նևզաթ Դուրմազը, հայտարարել է, որ հարսանիքին ներկա են եղել մոտ 5000 հյուրեր Իրանից, Իրաքից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Հաքքարիից, Շըրնաքից, Անթալիայից և Վանից։ 

Տեսանյութը՝ այստեղ