Ամերիկյան կողմից կրկին հայտարարել են՝ աջակցում են տարածաշրջանում խաղաղության գործընթացին

Ամերիկյան կողմից կրկին հայտարարել են՝ աջակցում են տարածաշրջանում խաղաղության գործընթացին

Ամերիկյան կողմից կրկին հայտարարել են՝ հաստատակամորեն աջակցում են տարածաշրջանում խաղաղության գործընթացին․

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: 

Զրույցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը սատարում է ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը ներկայացնում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամբիցիոզ տեսլական՝ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնման միջոցով, և սկզբնական փուլում ընդգծելով տրանսպորտային կապերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։