ՌԴ-ում հարբած աղջիկը գիշերը ներխուժել է ուրիշի բնակարան, մտել զուգարան, հետո էլ` քնած զույգի անկողին (տեսանյութ)

Նովոսիբիրսկում հարբած աղջիկը գիշերը ներխուժել է ուրիշի բնակարան, մտել զուգարան, իսկ հետո քնած զույգի անկողին:
Ինչպես պատմել է Տրոլեյնայա փողոցի բնակարանի տանտիրուհի Ուլյանան, գիշերվա ժամը մոտ երեքին անկողնում իրեն արթնացրել է անհասկանալի իրարանցում։ Նա մտածել է, որ իր ընկերը արթնացել է, վառել լույսը և անկողնում տեսել անկոչ հյուրի։
Լերաին մեծ դժվարությամբ դուրս են բերել բնակարանից. նա դիմադրել է և վրդովվել, որ զույգը փչացնում է իր առավոտը։
Ոստիկանները ժամանել են, երբ գիշերային հյուրն արդեն գնացել էր։ Ընկերների խոսքով՝ աղջիկը չափն անցել է ալկոհոլի հետ կապված, քանի որ ահավոր կարոտում է իր ընկերոջը, ով բանակում է։
Ինքը՝ Լերան, հրաժարվել է բացատրել իր պահվածքի պատճառները։
Տեսանյութը՝ այստեղ