Բլինքենը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շարունակական ջանքերին։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում նշել է․
«Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են, և ես նախկինի պես պատրաստ եմ աջակցել դրան»։