Ադրբեջանի «դեսպանը»

Ադրբեջանի «դեսպանը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով հետևողականորեն ադրբեջանական թեզեր է գեներացնում:

Ադրբեջանական թեզ

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ»,- ասել է նա:

Ուշացում

Երբ Նիկոլ Փաշինյանը 2019-ին Ստեփանակերտում հնչեցրեց «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդիր, պատերազմի դուռ բացող հայտարարությունը, նրա թիմի անդամները հերթ կանգնեցին՝ անգամ Աղդամը հայրենիք հռչակելու մոլուցքով: 

Հիմա նույն մարդիկ կրկին հերթի մեջ են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարելու համար: Նիկոլի «քավորությամբ»:

Սա է մեր տխուր իրականությունը...