Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում

Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը հայտարարել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանատուն բացելու մասին։ Հայտնի է նաև, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։ Բելգիայի Արտաքին գործերի, եվրոպական գործերի և արտաքին առևտրի նախարարությունը։
Բելգիացի դիվանագետը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։
Մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով։
«Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով , որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Սրանից է բխում նաև Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում արդեն իսկ գործող մեր դեսպանատան»,- հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։