Կանադայի ԱԳՆ ղեկավարը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին ուղերձ է հղել հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ։ Տեսաուղերձում նա, մասնավորապես, նշել է, որ միանում է Կանադայում հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ ոգեկոչելու զոհերին և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր շարունակում են ցավով ապրել այդ ողբերգությունից հետո։
«Մեր ընդհանուր պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով պատմական ճշմարտությունը։ Կանադան ամուր է ժխտման և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարում։ Մենք նաև ամուր ենք բոլորին, ովքեր պատասխանատու են այս ռազմական հանցագործության համար, պատասխանատվության ենթարկելու մեր վճռականության մեջ», -նշել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։