Էս իշխանությունը ավելի շատ խնդիր է, քան տանիք․ Խաչատուր Սուքիասյան

Ես հարուստ եմ, կարող եմ խոսել, օրինակ՝ իքս ժամանակ առաջ մի գյուղ ամբողջովին մեր ընտանիքի միջոցներով վերանորոգեցի։ Չեմ ուզում գովազդ լինի, բայց կարող եք ճշտել, կասեն, հիմա էդ նույն գյուղի դպրոցն են վերանորոգում մեր ընտանիքի միջոցների հաշվին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

MediaHub-ի հարցին, թե որ մարզի մասին է խոսքը, վերջինս չպատասխանեց․

«Մենք ՀՀ-ում մարդ դարձել, կրթություն ստացել, իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք ՀՀ-ի համար»,-ասաց նա։ 

Հարցին, թե այսինքն, Սուքիասյանը իշխանության տանիքի տակ է հայտնվել իր սեփականությունը պահպանելու համար, վերջինս պատասխանեց․

«Շատ վիրավորական եք խոսում,  էս իշխանությունը տանիք չի, ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար»,-նշեց Սուքիասյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում