Օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 170 չվերթ

Օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 170 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների ֆոնին հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 170 չվերթ, ըստ Yandex.Schedule ծառայության՝  ժամը 18:35-ի տվյալների։

«Վնուկովո» օդանավակայանում  հետաձգվել է 61, չեղարկվել՝ 13-չվերթ:

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 48, չեղարկվել՝ 2 չվերթ:

«Շերեմետևո» օդանավակայանում 41 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել։ 

«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ: