Հանրային տրանսպորտից օգտվողների համար զեղչեր կլինեն․ Ավինյան
Տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուսների ձեռբերմամբ չի ավարտվելու։ Այսօր՝ Երևաի ավագանու արտահերթ նիստի ընթացքում նման հայտարարություն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը։ Երեկ այդ հարցը քննարկել ենք։ Ունենք առանձնացված գծերի խնդիր, որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձին գծեր կլինեն։ Բացի այդ, ունենք միասնական կառավարման կենտրոնի ստեղծման խնդիր։ Մենք ունենք դեռ 250 չինական ավտոբուսների փոխարինման խնդիր, նոր ավտոբուսներ ենք բերելու»,- նշեց Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ սրանով գործընթացը չի ավարտվի, նոր ավտոբուսներ էլ են ձեռք բերվելու։
Բացի այդ, ըստ Ավինյանի, զեղչային համակարգ է գործելու ուղևորների տարբեր խմբերի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։