Ավարտվել են Պարալիմպիկ խաղերը․ ինչ արդյունքներ է գրանցել Հայաստանի հավաքականը (լուսանկարներ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել:
Առաջինը պայքարի է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պարածանրորդ Գրետա Վարդանյանն էլ գրավել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նախ նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռոող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով հաջող է կատարել 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:
Մրցելույթներից հետո Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լուսանկարներն այստեղ