Արմինե Ադիբեկյանն արդարացվել է «Գեբելսի գործով»

Արմինե Ադիբեկյանն արդարացվել է «Գեբելսի գործով»

«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ֆեյսբուքյան գրառման համար։

Գրառումներից մեկում Ադիբեկյանը նշել է՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Մեղադրող կողմը սա դիտարկում է որպես «բռնության կոչ»։