Աշտարակ-Թալին երկարությամբ մի հատվածը միակողմանի կառուցվել է

Իրազեկում վարորդներին
Տեղեկացնում ենք, որ Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ երկարությամբ ճանապարհի կմ59+980-կմ68+820 հատվածը (Ներքին Բազմաբերդի մերձակայքից մինչև Թալին) միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով։ Մոտ 10կմ երկարությամբ նշված նորակառույց ճանապարհահատվածը դեկտեմբերի 15-ից բացվել է երթևեկության համար։
Միաժամանակ զուգահեռ գործում է նաև Մ-1 միջպետական նշանակության ճանապարհը։
Վարորդներին մաղթում ենք բարի երթ և հորդորում ձմռան ամիսներին երթևեկել ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ»