Վիրաբույժը ծննդյան շնորհավորանք է ստացել հենց վիրահատության ժամանակ․ Ադրբեջան (տեսանյութ, լուսանկար)

Ադրբեջանում վիրաբույժ Լյաման Ալիեւան արտասովոր շնորհավորանք է ստացել հենց վիրահատության ժամանակ։
Համապատասխան կադրերը հակասական արձագանք են առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։
Վիրաբույժն ասել է, որ չի պատկերացրել, որ իրեն նման անակնկալ է սպասվում։
«Մենք էմոցիաների մեջ էինք և չէինք մտածում հնարավոր բացասական արձագանքի մասին։ Հիմա ես ափսոսում եմ այս տեսանյութը տեղադրելու համար»,- խոստովանել է վիրաբույժը ԶԼՄ-ներից մեկին։
Այս դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։