«Սղոց 10»-ը ստացել է ամենաբարձր վարկանիշը ֆրանշիզայի բոլոր ֆիլմերի շրջանակում

«Սղոց 10»-ը ստացել է ամենաբարձր վարկանիշը ֆրանշիզայի բոլոր ֆիլմերի շրջանակում

«Սղոց 10» սարսափ ֆիլմը ստացել է ամենաբարձր վարկանիշը ֆրանշիզայի բոլոր ֆիլմերի շրջանակում

2023-ին թողարկված ֆիլմի գործողությունները ներկայացնում են առաջին և երկրորդ մասերի իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածը:

Թոբին Բելը և Շոունի Սմիթը վերադարձել են՝ խաղալու սերիական մարդասպան, մարդկանց փորձությունների ենթարկող Ջիգսոույի / Ջոն Քրամեր և նրա աշակերտուհի Ամանդայի դերերը։

Հիվանդ և հուսահատ Ջոնը ճանապարհորդում է Մեքսիկա ռիսկային և փորձարարական բժշկական միջամտության համար՝ հույս ունենալով հրաշքով բուժել իր քաղցկեղը։

 Սակայն պարզում է, որ ամբողջ «վիրահատությունը» խաբեություն է: Պարզելուց հետո նա փորձության է ենթարկում խարդախության մեջ ներգրավված կողմերին։