Մեղուները հարձակվել են Լակազետի վրա

Ալեքսանդր Լակազետը չի մասնակցի «Ֆեյենորդի» դեմ «Լիոնի» հաջորդ ընկերական հանդիպմանը: Պատճառը մեղուների հարձակումն է։ Այդ մասին հայտնում է Daily Star-ը։
Նշվում է, որ անտառում ֆրանսիացուն մեղուները մի քանի անգամ խայթել են։ Խաղացողի մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, սակայն առողջության համար լուրջ վտանգ չկա։ Այս ամառ Լակազետը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել «Արսենալից»։