Մահացել է ևս մեկ երեխա. նա գազ է շնչել վառիչի լիցքավորման տարայից

Սվերդլովսկի մարզի Նիժնյայա Սալդա քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել. 12-ամյա Դանիլան 16-ամյա ընկեր Կիրիլի հետ օգտագործել է գազ, որը գնել և բերել է ավագ ընկերը։
Առաջին շունչից հետո Դանիլան վատ է զգացել։ Հայրը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն տղային փրկել չի հաջողվել։ Հինգերորդ դասարանցու հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին։ Էժան և մահացու հաճույքը ամեն տարի տասնյակ կյանքեր է խլում ամբողջ երկրում: