Գիշերը պայթեցման եղանակով 3 դիմակավորված անձինք փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից գումար հափշտակել

Գիշերը պայթեցման եղանակով 3 դիմակավորված անձինք փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից գումար հափշտակել

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում փորձել են թալանել բակոմատ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։35-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում գործող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բանկոմատից գողություն կատարել։

3 դիմակավորված անձինք, սակայն, իրենց մտադրությունը անավարտ են թողել, քանի որ նկատել են, որ ներսում մարդ կա ու իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և հանցագործության գործիքները թողնելով դեպքի վայրում՝ դիմել են փախուստի։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։