Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։

Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա։

Մինչ այս Ջ.Դ.Վենսը երդվել էր որպես ԱՄՆ փոխնախագահ։

Երդմնակալությանը ներկա են եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընտանիքի անդամները, Վենսի հարազատները, հեռացող նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարիի հետ, նախկին նախագահներ Ջորջ Բուշը և Բարաք Օբաման, ՏՏ կորպորացիաների ղեկավարներ, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամներ։

2024 թվականի հուլիսի 15-ին Թրամփը հայտարարեց, որ ընտրել է Վենսին որպես փոխնախագահի իր թեկնածու։ 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո նա դարձավ Միացյալ Նահանգների ընտրված փոխնախագահ։