Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: