Կարևոր է, որ կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն աշխատանքի շնորհիվ. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Կարևոր է, որ կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն աշխատանքի շնորհիվ. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրին։ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Ի թիվս այլնի՝ նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․

«Մենք ամեն կերպ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, դրա ջանքերին, որոնք ներդնում են Եվրամիությունը կամ ԱՄՆ-նն, և այն ջանքերին, որոնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ երկկողմ հիմունքներով»,- ասել է Կոլոմինան։

Նա ընդգծել է, որ «իսկապես կարևոր է, որ կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք իրականացնում ենք Վրաստանում, այլև այն կայունության, որը կարելի էր բերել Հայաստանից և Ադրբեջանից»։