Շատունովի ընկերը մանրամասներ է հայտնել երգչի մահվան մասին

Շատունովի ընկերը մանրամասներ է հայտնել երգչի մահվան մասին

Յուրի Շատունովը հուզական և ֆիզիկապես հյուծված էր երկար դատավարությունների պատճառով՝ կապված «Ласковый май» խմբի ստեղծագործությունների իրավունքների հետ. Ura.ru-ին պատմել է երգչի ընկերը` խմբի նախկին մենակատար Անդրեյ Շիշկինը։

Շիշկինի խոսքով՝ երգչի հետ իր վերջին զրույցում ոչոք չէր կանխագուշակում ողբերգության մասին»։

«Վաղը հյուրախաղից հետո ընտանիքի հետ պետք է թռչեր Գերմանիա, նա արդեն տոմսեր էր գնել, պարզ էր, որ շատ հոգնած էր։ Իհարկե, հավանաբար, ներսում ամեն ինչ խորացել էր», - ասել է նա։

Նաև երաժշտի ընկերը ենթադրել է, որ Շատունովը լիովին չի ապաքինվել ձմռանը՝ համերգային շրջագայությունից հետո ունեցած նյարդային հիվանդությունից։

«Մարմնի ընդհանուր հյուծվածություն կար, հիվանդանոցում էր, մոտ երկուսուկես շաբաթ վերականգնողական փուլում էր… կար գերբեռնվածություն, և ինչպես միշտ է լինում՝ անքնություն», - հավելել է Շիշկինը։

Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը, 49 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։