Ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին», որ հասկանա, թե ինչպես են կազմակերպում Եվրոպայի առաջնությունների բացումը

Ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին», որ հասկանա, թե ինչպես են կազմակերպում Եվրոպայի առաջնությունների բացումը

Ըմբշամարտիկ, Եվրոպայի (2009թ.) և աշխարհի (2014թ.) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (2010թ.), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Խորվաթիա

Տարածքը 57.000կմ/2
Բնակչությունը 4մլն
ՀՆԱ-ն 78մլրդ $ (Հայաստանի ՀՆԱ-ն 24մլրդ $)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մասնակցում է 470 մարզիկ՝ 36 պետությունից:

Տեղադրում եմ մի քանի կադր մրցումների բացման արարողությունից:

Ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին»՝ նախկին ԿԳՄՍն, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խորհրդական, հիմա էլ նույնի աշխատակազմի ղեկավարին, ով դարձել է մեր օրերի լավագույն կառավարական շոումենը, որ հասկանա, թե ինչպես են կազմակերպում Եվրոպայի առաջնությունների բացումը:

Շարունակեք պետական փողերը մսխելով սեփական ռեյտինգը փրկելու փորձեր անել: Միևնույն է, դրանից բան չի փոխվելու:

Ռեյտինգով բարձր, թե ցածր դավաճանի միջև դժվար թե մեծ տարբերություն լինի:
հ.գ. ՀՀ քաղաքացիներ, տեսե՛ք, թե ինչպես է օգտագործվում պետական բյուջեն, երբ երկիրն այնքան առաջնահերթ կարիքներ ունի...»։