Սպերցյանը Whoscored-ի՝ ՌՊԼ 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում է

Սպերցյանը Whoscored-ի՝ ՌՊԼ 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում է

Whoscored ֆուտբոլային վիճակագրական պորտալը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի  2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Տարվա խաղացող է ճանաչվել «Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն, ով ստացել է 7,3 միջին գնահատականը ։ Խորհրդանշական հավաքականում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ստացել է 7.2 գնահատականը: 

Դարպասապահ՝ Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», 6,8).

Պաշտպաններ՝ Դմիտրի Կաբուտով («Ռուբին», 6,8), Մատիաս Պերես («Օրենբուրգ», 7,1), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ, 7,1), Դուգլաս Սանտոս («Զենիթ», 7,1)։

Կիսապաշտպաններ՝ Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ», 7,2), Կլաուդինյո («Զենիթ», 7,3), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 7,2), Բիտելլո («Դինամո», 7,2)։

Հարձակվողներ՝ Մատեո Կասիերա («Զենիթ», 7,2), Կոնստանտին Տյուկավին («Դինամո», 7,2)։