Վստահ եմ՝ բռնություն գործադրած ոստիկանները աշխատում են և շարունակելու են աշխատել. փաստաբան

Առ այսօր որևէ քննչական գործողություն իմ մասնակցությամբ չի կատարվել, բացառությամբ մեղադրանք ներկայացնելու գործողությունը. Այս մասին փաստաբանների դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց օրերս Ոստիկանության կենտրոնի բաժնում ոստիկանների և պարեկների կողմից բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը:

Հարցին՝ տեղյակ է, արդյոք, իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները շարունակո՞ւմ են աշխատել, փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ, սակայն վստահություն հայտնեց, որ ոչ միայն աշխատում են, այլ շարունակելու են աշխատել:

Նաև ասաց՝ հույս պետք չի ունենալ, որ նմանատիպ դեպքերը չեն կրկնվելու:

«Միտումներ եմ նկատում, որ հասարակության շրջանում ապատիայի և անվստահության երևույթներ են առաջանում ոստիկանության նկատմամբ: Ինչպես նաև ոստիկանության այս շարունակական ու շղթայական բռնությունները, այս վատ որակի վարքագիծը  տարածվում է ոստիկանության բոլոր ծառայողների վրա»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում