«Ռոսատոմը» կարող է սկսել «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները

«Ռոսատոմը» կարող է սկսել «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները

«Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, հենց որ հայկական կողմը նման ցանկություն հայտնի: ՏԱՍՍ-ին ասել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտոի պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդեւը։

Նա նշել է, որ նախնական հայեցակարգն արդեն հանձնվել է Հայաստանի իշխանություններին։

«Անցած տարի հայկական կողմի դիմումի համաձայն սկսել ենք հարցի քննարկումը։ Երեւան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել վերլուծաբանական հաշվետվություն կարճ ժամկետում կատարված մեծ աշխատանքի արդյունքների մասին։ Եվ հայկական կողմի հետագա հետաքրքրության դեպքում մեր կառավարության համապատասխան հանձնարարությամբ կզբաղվենք այդ հարցով»,- մանրամասնել է պաշտոնյան։

Լեբեդեւն ասել է, որ ռուսաստանցի մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմկոմբինատի տարածքում, հաշվետվությունում ներկայացրել են տարբեր առաջարկներ հարթակի զարգացման մասին։