Ամերիկացիները պետք է քաղաքացիության ապացույցներ ներկայացնեն՝ քվեարկելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի գործադիր հրաման է ստորագրել, որով ամերիկացիները պետք է քաղաքացիության ապացույցներ ներկայացնեն՝ քվեարկելու գրանցման համար։
Հրամանագիրը ընտրողներին գրանցող տեղական ինքնակառավարման մարմիններին է պարտադրում ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու պատասխանատվությունը: Կարգը նաև պահանջում է, որ փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկն ավարտվի ընտրությունների օրը:
Ըստ Սպիտակ տան պաշտոնյաների՝ հրամանի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ քաղաքացիները և այն մարդիկ, ովքեր անօրինական կերպով ԱՄՆ-ում են, չմասնակցեն ընտրություններին։ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս բողոքել է երկրի թերի քվեարկության համակարգից:
«Ընտրակեղծիքներ, դուք լսել եք տերմինը: Հուսով եմ, որ մենք դրան վերջ կդնենք», - ասել է նախագահ Թրամփը հրամանը ստորագրելիս: