Դեկտեմբերին Գեղարքունիքում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա

Դեկտեմբերին Գեղարքունիքում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա

2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151 երեխա, որից 86-ը տղա,65-ը՝ աղջիկ: Հայտնել է մարզպետի աշխատակազմը։

151 երեխաներից 30-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,76-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2024 թվականի հունվարի 1-ին և 2-ին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 6 երեխա, որից 4-ը Մարտունու ծննդատանը և 1-ական երեխա՝ Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։

Նորածիններից 4-ը տղա են, 2-ը՝ աղջիկ։