Պտղավան-Այրում ճանապարհին ծառ և էլեկտրական սյուն է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

Պտղավան-Այրում ճանապարհին ծառ և էլեկտրական սյուն է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և երկու էլեկտրական սյան հետ միասին հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: