Թրամփի կարծիքով՝ Մոսկվան ձգձգում է պատերազմը դադարեցնելու բանակցությունները, թիրախում «ստվերային նավատորմն» է

Թրամփի կարծիքով՝ Մոսկվան ձգձգում է պատերազմը դադարեցնելու բանակցությունները, թիրախում «ստվերային նավատորմն» է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մոսկվան ձգձգում է Ուրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները, հայտնել է «Fox News»-ի լրագրող Ջեքի Հենրիխը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրը։

Ըստ նրա՝ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ 

Լրագրողն X-ում գրել է, որ Սպիտակ տունը դիտարկում է կոշտ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը, իսկ թիրախում «ռուսական ստվերային նավատորմն» է։

«Ռուսաստանի «ստվերային նավատորմը»՝ Բալթիկ ծովով նավթի անօրինական փոխադրումը, ճնշման հեշտ թիրախ կլինի», - ասել է աղբյուրը՝ նշելով, որ նավատորմի մեծ մասն արդեն պատժամիջոցների տակ է։ 

Ռուսաստանի ապօրինի նավթի վաճառքի 70 տոկսն իրականացվում է հենց ստվերային նավատորմի միջոցով: