Ռուսաստանցի նախկին ֆուտբոլիստը 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել․ ինչ է հայտնի (տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Բուգաեւը թմրանյութերի գործով 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։
«Եվրո 2004»-ի մասնակիցը ձերբակալվել էր անցած տարվա հոկտեմբերին Կրասնոդարում 494 գ մեթիլֆեդրոնով:
Ըստ իրավապահների՝ Բուգաեւը թմրանյութը վերցրել էր պահոցից ու ծրագրել վաճառել Սոչիում, որտեղ այցելում էր հարազատներին։
«Կրասնոդարի» նախկին պաշտպանը նաև ալկոհոլային կախվածություն է ունեցել։
Լուսանկարներն այստեղ