Ֆրանսիայի հետ համագործակցությունը շարունակվում է, դրա մեջ որևէ հակաբանակցային բան չկա․ Եղոյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին հստակ է, որ որևէ համաձայնությամբ և հայտարարությամբ Հայաստանը չի պարտավորվել որևէ պետության տրամադրել արտատարածքային միջանցք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շարունակվում է և դրա մեջ որևէ հակաօրինական, հակաքաղաքական, հակաբանակցային բան չկա։ Ցանկացած պետություն իրավունք ունի սպառազինել իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում, ինչպես Ադրբեջանն է իր բանակը սպառազինում»,- ասաց  Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում