Նենց «դըփ-դըփ հու» կանենք, կթռնես ստեղից․ Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

Հետս լռեք բառով չխոսեք. ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, երբ վերջինս հորդորում էր կոռեկտ խոսել։

«Սուտ խոսելը լավ բան չի, տիկին Թովմասյան, ճիշտը խոսեք»,-ասաց Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկամանը, թե իշխանությունը մի կերպ է ՄԻՊ թեկնածու գտել։

Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց Ղազարյանի այն խոսքին, թե Կապանում, Տեղ գյուղում ադրբեջանական դրոշն է ծածանվում և Ջերմուկը թշնամու վերահսկողության տակ է։

«Արա՜, էս ինչ ես խոսում»,-ասաց Հովհաննիսյանը։

Ղազարյանը փորձեց լռեցնել Հովհաննիսյանին՝ ձեռքը սեղանին խփելով։

«Կջարդես սեղանը, պետական գույք է, տնից չես բերել։ Հեսա նենց դըփ-դըփ հու կանենք, կթռնես  դուրս ստեղից․ էս ո՞վ ա արա էսի»,-ասաց Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, խոսքը պատգամավորի վարքագծի մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում: