Խառը ոճի մենամարտիկն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն հենց ութանկյունում ու մերժում ստացել (տեսանյութ)

Խառը ոճի մենամարտիկն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն հենց ութանկյունում ու մերժում ստացել (տեսանյութ)

Պրահայում խառը ոճի մենամարտիկ, չեխ Լուկաշ Բուկովազն ամուսնության առաջարկ է արել ընկերութհուն հենց ութանկյունում ու մերժում ստացել։

Անցած շաբաթավերջին MMA մենամարտում պարտվելուց հետո Բուկովազը որոշել է իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անել հենց ութանկյունում։ Մարզիկը իր ընկերուհուն կանչել է ռինգ, իջել է մի ծնկի վրա և ձեռքով պարզել մատանին։ Սակայն աղջիկը 20 հազար հանդիսատեսի ներկայությամբ մերժել է։

«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ մեր միջև, քո կողմից դավաճանություններից հետո, չեմ կարծում, որ սա լավ գաղափար է։ Ես ասում եմ՝ ոչ»,- ասել է նա

Դրանից հետո մենամարտիկի թիմից մի տղամարդ մոտեցել է ութանկյունին ու ցանցի միջով ջուր է շփել աղջկա վրա։

Տեսանյութն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub