Ցանկանում ենք կրկին դուրս գալ ՉԼ եզրափակիչ․ Հենրիխ Մխիթարյան

Ցանկանում ենք կրկին դուրս գալ ՉԼ եզրափակիչ․ Հենրիխ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ 1-0-ը շատ բան չի նշանակում, նույնիսկ եթե հաճելի է հաղթել: Շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում ու պաշտպանվում: Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց նորից պետք է խաղալ հաղթանակի համար, կարծես թե այսօր գոլ չխփեցինք»,- ասել է հայ կիսապաշտպանը «Սան Սիրոյում» տարած հաղթանակից հետո։

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա մեր ճանապարհը. մենք ցանկանում ենք կրկին դուրս գալ եզրափակիչ»,- ընդգծել է Մխիթարյանը։

Իտալական ակումբը մադրիդյան ակումբին հաղթել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։