Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային արտակարգ դրություն կհայտարարի Մեքսիկայի սահմանին տիրող իրավիճակի պատճառով և այնտեղ զորքեր կուղարկի «անօրինական ներգաղթյալների ներխուժումը կասեցնելու համար»։ Հեռարձակումն իրականացնում է C-SPAN հեռուստաալիքը։
«Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը և ողջախոհության հեղափոխությունը», - ասել է նախագահը Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդաում ունեցած ելույթում:
Թրամփն առաջին հերթին արտակարգ դրություն կհայտարարի ԱՄՆ հարավային սահմանին։
Իր երդմնակալության արարողությունից առաջ Թրամփը ելույթ ունեցավ Վաշինգտոնում աջակիցների առաջ, որտեղ նա խոստացավ «կանգնեցնել» անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր Մեքսիկայի սահմանով։