Oդանավակայանում ահազանգ է հայտարարվել. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Oդանավակայանում ահազանգ է հայտարարվել. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Բաքվի օդանավակայանում առավոտյան ահազանգ է հայտարարվել Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառով։

Ինքնաթիռը, որը Սինգապուրից Լոնդոն էր ուղևորվում, շտապ վայրէջք է պահանջել բեռների պահեստում ծխի պատճառով:

Միջադեպի ժամանակ զոհեր և վիրավորներ չկան։ Ինքնաթիռում եղել է 356 ուղևոր: