Վթար՝ Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ը, Chevrolet-ն ու Acura-ն, վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamhsyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Touareg-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արևհատ Հ.-ն, Acura-ն վարել է Երևանի բնակիչ 32-ամյա Մերի Ո.-ն, իսկ Chevrolet-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Ա.-ն:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: