Բժիշկը զգուշացրել է քնի պակասի վտանգավոր հետեւանքների մասին
Երկարատև քնի խանգարումն ու քնի պակասը հանգեցնում են տարբեր խանգարումների, այդ թվում՝ ճանաչողական ֆունկցիայի վատթարացման, սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման և իմունային համակարգի թուլացման: Ասել է բժշկական գիտությունների թեկնածու Տամարա Ֆրոլովան, գրել է mlyn.by-ն։
«Քնի պակասը ազդում է նաև հոգե-հուզական վիճակի վրա՝ բարձրացնելով սթրեսի և անհանգստության մակարդակը։ Կարևոր է, որ մեր բնակիչները գիտակցեն, որ քնի կարգավորումը կարևոր նպատակ է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է բարելավել իր ֆիզիկական և հոգեկան առողջությունը»,- ասել է Ֆրոլովան։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին բժշկական շրջանակներում ավելի ու ավելի է բարձրացվում քնի անբավարարության համախտանիշի հարցը։