Հրատապ է վարչապետին խաղաղ պայմաններում գերագույն հրամանատարի լիազորություններով օժտելու հարցը
Հրատապ է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։ Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ խաղաղ պայմաններում կառավարման համակարգը ոչ բավարար է եղել՝ այդ աստիճան ռազմական գործողություններ վարելու իմաստով։
«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են։ Այդ մարմինն անընդհատ մոդերնիզացվում է։ Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն»,- նկատեց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։