ԵՄ-ն ծրագրում է 28 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել

ԵՄ-ն ծրագրում  է 28 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել

ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել մինչև 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի, գրել է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։

Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը երկուշաբթի՝ ապրիլի 7-ի երեկոյան, կառաջարկի ամերիկյան ապրանքների ցանկը, որոնց վրա կազդեն միջոցառումները։ Ցանկում ներառվելու են միս, հացահատիկային ապրանքներ, գինի, փայտ, հագուստ, ադամանդներ, մաստակ, ատամնաթել, փոշեկուլներ և զուգարանի թուղթ ԱՄՆ-ից։

Բացի այդ, ամերիկյան վիսկիի ներմուծման վրա կարող է մաքսատուրք սահմանվել։

Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի օտարերկրյա ապրանքների վրա սահմանված բարձր մաքսատուրքերից, քանի դեռ այդ երկրները չեն հավասարակշռի առևտուրն ԱՄՆ-ի հետ:

Լրագրողներին Թրամփն ասել է, որ չի ցանկանում տեսնել շուկաների անկում, բայց նշել է, որ շուկաների ներկայիս վիճակը չի անհանգստացնում։ «Երբեմն դեղ է պետք խնդիրը լուծելու համար»,- ընդգծել է նա: