Ինքնաթիռի ուղևորը մարդկային օրգան է թաքցրել ուղեբեռում ու բռնվել

Ինքնաթիռի ուղևորը մարդկային օրգան է թաքցրել ուղեբեռում ու  բռնվել

Որոնողական աշխատանքների ժամանակ Նյու Օռլեանի միջազգային օդանավակայանի աշխատակիցները ուղևորի ուղեբեռում մարդկային պորտալար են հայտնաբերել։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ սահմանային եւ մաքսային ծառայության (CBP) կայքում։

Հոնդուրասից Spirit Airlines ավիաընկերության չվերթով թռչող տղամարդը ճամպրուկում թաքցրել է մարդու օրգան՝ կցված բժշկական ապարանջանով, սակայն նրան բռնել են պայուսակները կրկնակի  զննելու ժամանակ։

Ճանապարհորդը բացատրել է, որ  դա պատկանում է իր ազգականին։ Այնուամենայնիվ, պորտալարով կապոցը մաքսային ծառայության կողմից առգրավվել է հետագա ոչնչացման նպատակով։

Հրատարակության տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նյու Օռլեանում ուղեւորների մոտ  մարդու պորտալար են գտնում։Եվս մի  դեպք  էլ էր տեղի  ունեցել հունիսին  Հոնդուրասի թռիչի ժամանակ։

«Հաշվի առնելով թռիչքների ահռելի թիվը՝ մեր սպաները  ճամպրուկներում հաճախ են հայտնաբերում արտասովոր իրեր։ Այնուամենայնիվ, մեկ ամսվա տարբերությամբ երկու պորտալարերը, որոնք ներմուծվել են նույն երկրից, ակնհայտորեն արժանի են ուշադրության», – ասել է Նոր Օռլեանի օդանավակայանի տնօրենի պաշտոնակատար Մարկ Չոյան:

Ներկայումս կենսաբանական նյութերի ներմուծումը Միացյալ Նահանգներ պահանջում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հատուկ թույլտվություն: