Տեղի ունեցածը մեծ խնդիր է, ռուս գործընկերների հետ խոսակցություն կլինի․ ՔՊ-ական
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանն անարձագանք է թողնելու երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ռուս խաղաղապահների գործողությունները, երբ ադրբեջանցի զինծառայողները փորձում էին իրենց դրոշը տեղադրել անցակետի տարածքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ Հայաստանն արդեն արձագանքել է այդ միջադեպին։
«Այդ արձագանքը եղել է ամենատարբեր խողովակներով»,-ասաց Թունյանը։
Խմբակցության քարտուղարն էլ արձագանքեց, որ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ։ «Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է, ռուս գործընկերների հետ խոսակցություն կլինի, թե ինչ կոնտեքստում, սրա մասին կխոսի ԱԳՆ-ն»։
Մանրամասները՝ տեսանյութում