Անկարան ակնկալում է Վաշինգտոնի հետ քննարկել ԱՄՆ-ի սահմանած համաշխարհային մաքսատուրքերը

Անկարան ակնկալում է Վաշինգտոնի հետ քննարկել ԱՄՆ-ի սահմանած համաշխարհային մաքսատուրքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան ակնկալում է Վաշինգտոնի հետ քննարկել ԱՄՆ-ի սահմանած համաշխարհային մաքսատուրքերը։

Սա նախատեսված բանակցությունների առանցքային թեմաներից մեկն է։

Էրդողանն ասել է, թե որոշում են իր՝ ԱՄՆ նախատեսվող այցի ժամկետները:

«Մեր գործընկերները նույնպես կմեկնեն Միացյալ Նահանգներ: Այս բանակցություններում կքննարկվեն նոր մաքսատուրքերը: Դա կարող է լինել բանակցությունների առանցքային թեման: Մենք ակնկալում ենք այդ դրական վերաբերմունքը իրականում տեսնել Թուրքիայի նկատմամբ»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։